«Մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են:
ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո քննարկման թեմա է դարձել՝ այս քայլից հետո կուսակցությունը շահե՞ց, թե՞ կորցրեց։ Իհարկե, ՀՀԿ-ն այնքան «մաքրվելու» տեղ ունի, որ միայն Հովիկ Աբրահամյանից «ազատվելով» նրա երեսը չի պարզվի։ Քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ այս առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց։
Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու հարցով ՀՀԿ-ն այլ քաղաքական միավորներից որևէ դիմում չի ստացել։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ խնդիրը կուսակցությունների դիմել-չդիմելու մեջ չէ։
«Ելք» դաշինքը Լոս Անջելեսում հայ համայնքին ներկայացնում է` ինչպիսին են առաջիկա ընտրությունները, և ինչ հույսեր կարող են արթնացնել հայրենիքից հեռու ապրող հայերի մեջ՝ ասել է դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են նախընտրել դաշինքի ծրագիրը սկզբում ներկայացնել ԱՄՆ-ի հայ համայնքին, մինչդեռ նրանց ընտրողները ՀՀ քաղաքացիներն են:
«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները, հիմք ընդունելով կառույցների անդամների դիրքորոշումներն ու կարծիքները, համակիրների շրջանում իրականացրած հարցումները, որոշում են.
Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ ՀԱԿ-ը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։
Լոս Անջելեսի Իրանահայ միության դահլիճում հունվարի 27-ին տեղի է ունեցել «ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրներ Արամ Սարգսյանի («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ), Ալեն Սիմոնյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը։
Մենք շփվում ենք «Ժառանգության» մեր գործընկերների հետ և այդ շփման մեջ պոզիտիվ ենք տրամադրված՝ ասել է «ԵԼՔ» դաշինքի կազմում ընդգրկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ծաղիկ Ռուբոն` ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, լքել է ԲՀԿ շարքերը: Անիմաստ զբաղմունք կլինի տեղի ունեցածի քաղաքական կամ գաղափարական ենթատեքստը բացահայտելը, որովհետև նման բան պարզապես գոյություն չունի:
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են և չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը՝ «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Սեյրան Օհանյանը:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...